Սեպտեմբերի 30-ին, ժամը 11։13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Դիլիջան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։