Արամ Ոսկանյանը, ով զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռացել է ակումբից սեփական դիմումի համաձայն:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Արամ Ոսկանյանի հետ միասին թիմից հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը: