Ովքեր չեն կարող բեկոն ուտել

Ամենադիտվածներ

Սրտի, մարսողության և արտազատման համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան բեկոն ուտելուց, URA.RU-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է դիետոլոգ Իրինա Պիսարևան։

«Բեկոնը պարունակում է մեծ քանակությամբ նատրիում և աղեր, որոնք ջուր են պահում: Սա կարող է խաթարել ոչ միայն աղի հավասարակշռությունը, այլև հանգեցնել այտուցների: Նման արտադրանք չպետք է օգտագործեն նաև երիկամների և արտազատման համակարգի այլ օրգանների հիվանդություններ ունեցողները կամ պետք է սահմանափակվեն շաբաթական առնվազն 100 գրամ ուտելով», – ասել է դիետոլոգը: Նրա խոսքով՝ այս մթերքը կարող է մարդու մոտ ուռուցքի զարգացման պատճառ դառնալ։

«Բեկոնը պարունակում է նաև մեծ քանակությամբ կոնսերվանտներ և տապակելիս արտազատվում են քաղցկեղածին նյութեր, որոնք մեծ վնաս են հասցնում մեր օրգանիզմին։ Ուստի անսահմանափակ քանակությամբ բեկոնի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի և աղիքների հետ կապված խնդիրների, նույնիսկ ուռուցքի առաջաման։ Ուստի բեկոնը հակացուցված է տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր տառապում են սրտի և մարսողական հիվանդություններով»,- պարզաբանել է նա՝ շեշտելով, որ բեկոնն ընդգրկված է առաջին կարգի, այսինքն՝ ամենավտանգավոր քաղցկեղածինների ցանկում։

Պիսարևան խորհուրդ է տալիս բեկոն չուտել շաբաթական երկու անգամից ավելի։

«Արդեն բավական տեղեկություններ և ապացույցներ կան, որ նման մթերքների հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ստամոքսի և ուղիղ աղիքի քաղցկեղ։ Առանց ձեր օրգանիզմին վնասելու, կարող եք շաբաթական 1-2 անգամ ուտել՝ 2-ից 3 կտոր բեկոն։ Միևնույն ժամանակ այն պետք է համադրել առողջ սննդի հետ, այսինքն՝ սննդին ավելացրեք ավելի շատ կանաչի, որպեսզի փոխհատուցեք օրգանիզմին՝ վնասակար քաղցկեղածին նյութերի վերամշակման համար»,- եզրափակել է փորձագետը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();