fbpx
Աշխարհ

Գերմանիան անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին:

«Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները»,- ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ