«Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի վինգեր Միխայիլ Մուդրիկը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը դիտարկում է Մուդրիկին ձեռք բերելու տարբերակը։ ՊՍԺ-ում փոխարինող են փնտրում Նեյմարին՝ պատրաստվելով բրազիլացու հնարավոր հեռանալուն։
Հաղորդվում է, որ «Շախտյորը» ֆուտբոլիստին բաց կթողնի նվազագույնը 60 մլն եվրոյի դիմաց։