Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որը վերջերս հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, խոսել է ակումբի նախագահ դառնալու հավակնությունների մասին.
«Արդյոք ես կդառնա՞մ «Բարսելոնայի» նախագահը. դեռևս չեմ մտածում այդ մասին: Ես շատ գործեր ունեմ անելու, բայց կցանկանայի օգնել իմ ամբողջ կյանքի ակումբին ինչով կկարողանամ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Universal-ը:
Այս պահին նախագահը Ժոան Լապոչտան է: Հաջորդ ընտրությունները կկայանան 2025 թվականին: