Ցանկալի է չհեռացնել կույր աղիքը, քանի որ այն կարևոր դեր է խաղում մարդու իմունային համակարգում, այս մասին ասել է բժիշկ-թերապեւտ Ալեքսեյ Վոդովոզովը։
Բժշկի խոսքով՝ կույր աղիքը մի կողմից ռուդիմենտ է, մյուս կողմից՝ չափազանց կարևոր օրգան իմունիտետի համար։ Այսպես են վկայում համեմատաբար նոր տվյալները։ Կույր աղիքի շրջանում գտնվում են բազմաթիվ իմունային բշտեր և լիմֆոցիտներ։ Կույր աղիքը ինքնատիպ մարզական ճամբար է, որտեղ լիմֆոցիտները սովորում են, թե ով է յուրային, ով՝ օտար։ Բացի այդ՝ կույր աղիքով են անցնում օտարածին մանրէները, որոնք օրգանիզմ են թափանցում սննդի հետ, բացատրել է Վոդովոզովը։
Բժիշկը նշել է, որ կույր աղիքը կարող է նպաստել նաև միկրոֆլորայի վերականգնմանը։
Մասնագետի խոսքով՝ բորբոքման վաղ փուլում կույր աղիքը կարելի է բուժել դեղերով։
Մասնավորապես, լավ է տեղային հակաբիոտիկային թերապիան, որը նշանակում է խոռոչի լվացում հակաբիոտիկների օգտագործմամբ։
Երբեմն կարելի է նաև առանց համակարգային հակաբիոտիկների, առանց որովայնի պատը ծակելու։ Այդ մեթոդը սովորաբար կիրառվում է երեխաներին բուժելիս։
Ընդ որում՝ բժիշկը հիշեցրել է կույր աղիքի վաղ ախտորոշման կարևորության մասին։ Եթե պացիենտին հիվանդանոց են բերել թարախային կույր աղիքով, ապա օրգանը պետք է հեռացնել, ասել է բժիշկը։

