fbpx
Աշխարհ

Հյուսիսային Եվրոպան Ուկրաինային տրամադրել է 1,7 միլիարդ եվրո

Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարները հայտնել են, որ իրենց երկրները Ուկրաինային տրամադրել են 1,7 միլիարդ եվրո ընդհանուր ֆինանսական օգնություն։

«Մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Նախարարները նշել են, որ Հյուսիսային պաշտպանական համագործակցության (NORDEFCO) անդամ իրենց երկրները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հենց սկզբից Կիևին մատակարարել են ռազմական տեխնիկա, մարդասիրական օգնություն և գումար։ Նրանց համատեղ հայտարարության համաձայն՝ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ