fbpx
Մարզեր

Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթացը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթացը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ՝ միայն մի քանի հատուկ ապրանքների դեպքում, օրինակ` ծառատեսակներ:

Նույն օրենքով՝ սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք կարող է վաճառվել միայն օրենքով նախատեսված համապատասխան վայրերում՝ Իրացման ցանցում:

Փոշին, կեղտը, մեքենաների արտանետումները բազմաշերտ աղտոտվածության աղբյուր են և, սննդամթերքի անվտանգության տեսակետից, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող՝ կենդանական ծագման, սննդամթերքի (ձուկ, հավ, միս, մսամթերք, կաթնամթերք և այլն) վաճառքը փողոցում լրջագույն վտանգ է մարդու առողջության և կյանքի համար:

Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և մեկնարկվող գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։

Խստացված վերահսկողություն է իրականացվում նաև կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Առանց Ձև 5 անասնաբուժական փաստաթղթի տեղափոխվող և վաճառվող միս-մսեղիքը ենթակա է առգրավման և ոչնչացման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ