ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպելու պահանջով արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Առավոտյան ցուցարարներից մի խումբ վերադարձել է Ստեփանակերտ և ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի կոչով հայտարարել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները միանան իրենց ու պահանջեն խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում:
Այնուհետև ակտիվիստները պարզել են, որ Վոլկովն Արցախի կառավարության շենքում է, բայց բակում սպասելուց հետո էլ չի հաջողվել տեսնել նրան: Տիգրան Պետրոսյանը խորհրդարանում հանդիպել է պատգամավորների հետ, որի մասին հրապարակային դեռ ոչինչ չի հայտնել: