fbpx
Աշխարհ

Շոլցը նախանշել է Ուկրաինայի անվտանգության երաշխավորման պայմանները

Արեւմտյան երկրները պատրաստ կլինեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո, այս պահին նման պայմանավորվածությունների ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Կիևը առաջարկություններ է ներկայացրել երկրի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծի համար։ Նախագիծը նախանշում է մի շարք պարտավորություններ, որոնք կստանձնեն Ուկրաինան և «երաշխավոր պետությունների խումբը»։

Իր հերթին, Պետդուման ներկայացված նախագիծն անվանել է անօգուտ և անհեռանկարային առանց Մոսկվայի։ Պատգամավոր Օլեքսեյ Չեպայի խոսքով՝ Ուկրաինան փորձում է ստանալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի հաշվին ապահովել իր անվտանգությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ