ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականությունները կատարող Կիրիլ Լոգվինովը հայտարարել է, որ Եվրամիությունում Ռուսաստանի նոր մշտական ներկայացուցչի նշանակման նախադրյալները չեն ձևավորվել միության դիրքորոշման պատճառով։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է դադարեցնի «կատաղի առճակատումը» և սկսի խոսել Ռուսաստանի Դաշնության հետ «դիվանագիտության, ոչ թե պատերազմի լեզվով»։ ԵՄ ներկայացուցիչը անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ԵՄ առաքելությանը:
«Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկին, ապա սա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից օգտվելով հետխորհրդային տարածքում ոտք դնելու փորձ, մի տեսակ «միջնորդի» դեր խաղալով։
Այստեղ, իհարկե, կա նաև հակառուսական էական բաղադրիչ՝ մեր երկրի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ցանկությունը»,-հայտարարել է Լոգվինովը: