Կարիմ Բենզեման փակում է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակի առաջատարների տարբերությունը։
Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ»-«Լիվերպուլ» պատասխան խաղում (1:0) հարձակվողը 78-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։ Սա նրա երրորդ գոլն է մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում. նա նախկինում դուբլի հեղինակ էր դարձել «կարմիրների» դեմ առաջին խաղում, որն ավարտվել էր Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 5-2 հաշվով։
Ընդհանուր առմամբ, Բենզեման Չեմպիոնների լիգայի 89 գոլ ունի «Լիոնի» և «Ռեալի» կազմում։ Նա մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Ռոբերտ Լևանդովսկին, ով այժմ հանդես է գալիս «Բարսելոնայում», ունի 91 գոլ։ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ունի 129 գոլ։ Ռեկորդը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, ով Չեմպիոնների լիգայում դարձել է 140 գոլի հեղինակ։