Թոմաս Տուխելը կարողացավ համոզել «Բավարիայի» ղեկավարներին, որ իր գլխավորությամբ թիմը առաջընթաց կունենա։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանացի մասնագետը մի քանի շաբաթ է, ինչ ապրում է Մյունխենում և տպավորել է ակումբի ղեկավարությանը ներկայիս թիմը զարգացնելու իր ծրագրերով։ Նա չափազանց մոտիվացված է և երկուշաբթի կանցկացնի իր առաջին մարզումը։
Յուլիան Նագելսմանը վերջին օրերին չի աշխատել թիմի հետ։
«Բավարիայի» հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Տուխելի նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։