Ռայան Գրավենբերչը կարող է հեռանալ «Բավարիայից» «Այաքսին» միանալուց մեկ տարի անց.
«Լիվերպուլը» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել կիսապաշտպանով` այս շաբաթ ներկայացուցիչներ ուղարկելով Նիդեռլանդներ` հանդիպելու ֆուտբոլիստի հոր հետ, ով ղեկավարում է նրա գործերը, հայտնում է Liverpool Echo-ն` վկայակոչելով The Times-ին:
Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 25 մլն ֆունտ (գրեթե 28 մլն եվրո): Նրան «Բավարիան» ձեռք է բերել 18,5 միլիոն եվրոյով, բոնուսների շնորհիվ գումարը կարող է հասնել 24,5 միլիոն եվրոյի։
Այս մրցաշրջանում 20-ամյա Գրավենբերչը Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում: