Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում
Ապրիլի 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։