fbpx
Քաղաքականություն

Դատապարտում ենք միակողմանի քայլերը․ Կատրին Կոլոննան՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջխաղացման մասին

Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ ընդգծելով, որ շատ կարևոր է դատարանի որոշումը հարգելը, իսկ որոշման չկատարումը խաթարում է անվստահության առկա մթնոլորտը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի վերջին առաջխաղացումներին՝ Կատրին Կոլոննան նշեց, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։

«Ինչպես ԵՄ-ն, ինչպես իր գործընկերները, Ֆրանսիան ևս դատապարտել և դատապարտում է միակողմանի նման քայլերը։ Մենք դա ասում ենք այստեղ, բայց դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը, այնպես էլ դատապարտում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։

Դատարանն իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը»,- ասաց նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ