Հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը սկսել է դերասանական վարպետության դասընթացների մասնակցել իր առաջիկա սարսափ-սերիալի՝ American Horror Story-ի համար։ Նա խոսել Variety-ի հետ շոուին պատրաստվելու մասնակցության մասին:
Նա նշել է, որ նկարահանումները կսկսվեն այս ամսվա վերջին։ «Շատ զվարճալի է դուրս գալ հարմարավետության գոտուց, փորձել նոր բաներ և մեծանալ: Ես շատ գոհ եմ այս փորձից»,- ասել է հեռուստաաստղը:
Քարդաշյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք դերասանական վարպետության դասեր է անցնում. «Այո, իհարկե։ Դա հեշտ գործ չէ, բայց ես սիրում եմ մարտահրավեր նետել ինձ»,- եզրափակել է նա։
Սերիալի 12-րդ եթերաշրջանում հեռուստաաստղի մասնակցության մասին տեղեկությունը հաստատել է պրոդյուսեր Ռայան Մերֆին։ Նրա խոսքով, նոր սեզոնում Քարդաշյանը մեծ դեր կունենա։ Անթոլոգիայի 12-րդ մասը գրվելու է գրող Դանիել Վալենտինի «Նուրբ վիճակը» վեպի հիման վրա։