Ջուդ Բելինգհեմը հրաժարվել է ավելի մեծ աշխատավարձից «Մանչեսթեր Սիթիում» Մադրիդի «Ռեալի» համար։
«Մանչեսթեր Սիթին» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 15 միլիոն եվրո մաքուր 6 տարվա պայմանագրով, սակայն 19-ամյա անգլիացի ֆուտբոլիստը ընտրել է Մադրիդի «Ռեալը», չնայած իր նկատելիորեն ցածր առաջարկին:
Ըստ Marca-ի՝ Բելինգհեմը գնացել է Վինիսիուս Ժունիորի, Ռոդրիգո Գոեսի, Էդուարդո Կամավինգայի, Աուրելիեն Չուամենիի և Անդրիկի օրինակով, ովքեր հրաժարվել են ավելի շահավետ ֆինանսական առաջարկներից՝ Մադրիդի «Ռեալում» խաղալու համար և որևէ պահանջ չեն բարձրաձայնել մինչ տեղափոխվելը։ Սա «սերուցքայինների» մարտավարությունն է.
Այս մրցաշրջանում Ջուդը դորտմունդցիների կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։