Կոռնիձորում բազմամարդ հանրահավաքի մասնակիցները Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհով երթ են արել դեպի սահման։
Մի խումբ քաղաքական գործիչներ, հոգևորականներ, մարզերից ու մայրաքաղաքից եկած բնակիչներ հայկական և ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա իրենց մտահոգությունը հայտնեցին արդեն 5 ամսից ավելի փակ ճանապարհի և արցախահայության համար ստեղծված անորոշ վիճակի կապակցությամբ։
Ի աջակցություն Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված երթի ու հանրահավաքի՝ մի խումբ արցախցիներ այսօր Ստեփանակերտի զինվորական պանթեոնից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհ՝ Զառին բաղ կոչվող տեղամաս։