Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է As-ը, 27-ամյա իսպանացին մոտ օրերս կդառնա ՊՍԺ-ի խաղացող, եթե փարիզցիների հետ բանակցություններում չնախատեսված դժվարություններ չառաջանան։ Ասենսիոն պայմանագիր կկնքի 4-5 տարի ժամկետով։
Կիսապաշտպանով հետաքրքրված էին «Չելսին», «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլան», սակայն նրան ամենաշատը դուր եկավ ՊՍԺ-ի առաջարկը։
Մադրիդի «Ռեալը» փորձել է թիմում պահել Մարկոյին ու առաջարկել է երկարաձգել այս մրցաշրջանում ավարտվող պայմանագիրը, սակայն խաղացողին դուր չի եկել փոխարինողի դերը։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն Լա լիգայի 30 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։