fbpx
Մշակույթ

Թանկյանը քննադատել է փոփ աստղերին` ադրբեջանական բռնապետության կերպարը սպիտակեցնելու համար

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանում ելույթ ունեցող փոփ աստղերին` աշխարհի աչքում «ադրբեջանական բռնապետության կերպարի սպիտակեցմանը» նպաստելու համար։

Թանկյանը Twitter-ում պատասխանել է երկրպագուին, ով տեսանյութ է հրապարակել ֆրանսիական ARTE-ի ռեպորտաժից, որտեղ նշված են աշխարհի որոշ երկրներում բռնապետերի համար ելույթ ունեցող հայտնի արտիստները: Տեսանյութում մի պահ Ջենիֆեր Լոպեսը երգում է «Happy Birthday» Թուրքմենստանի նախագահին, ինչպես նաեւ հրապարակված են Ռիհաննայի համերգի կադրերը Ադրբեջանից եւ Քանյե Ուեսթի համերգինը՝ Ղազախստանից։

«Ես, իսկապես, հիասթափված եմ, որ գործընկեր-արվեստագետներին եւ սպորտային լիգաներին օգտագործում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները եւ ոտնձգությունները սպիտակեցնելու համար: Այս ֆաշիստական, ռասիստական, օլիգարխիկ ընտանեկան նավթային դիկտատուրան արժանի չէ «Ֆորմուլա 1»-ին կամ @badgalriri-ի (Ռիհաննա) նման արտիստներին, որպեսզի լավ երեւա աշխարհի աչքերում»,- ասել է Թանկյանը։ «Այս իրադարձություններից յուրաքանչյուրը եւ այս արվեստագետներից յուրաքանչյուրը պատասխանատու են մարդու իրավունքների հետագա խախտման համար (Ադրբեջանում):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ