«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ տալ Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն, բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։
Հիշեցնենք՝ ԿԽՄԿ-ն երեկ՝ հուլիսի 25-ին, հայտարարել էր, որ չնայած համառ ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ՝ Աղդամը: