Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմերը» կինովարձույթում հավաքել է ավելի քան 500 միլիոն դոլար և սահմանել նոր ռեկորդ։ Այդ մասին գրում է CNN-ը։
Երեք շաբաթ առաջ թողարկվելուց ի վեր Նոլանի ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 552,9 միլիոն դոլար, ըստ Universal Pictures-ի պաշտոնական գնահատականի։ Ըստ ստուդիայի, ներկայումս այն 2023 թվականի R վարկանիշով ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը։