Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կնոջը՝ առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին, լուսանկարել են Ֆրանսիայի հարավում՝ գեղատեսիլ Պորկերոլես կղզու ափերի մոտ իրենց հանգիստը վայելելիս, գրում է Daily Mail-ը։
Լուսանկարներում 45-ամյա Մակրոնը կնոջ հետ զբոսանավի վրա է, հետո ջրային մոտոցիկլետ է վարում, այնուհետև ջրի մեջ սուզվում։