fbpx
Ժամանց

Բացահայտվել է Անջելինա Ջոլիի նոր դաջվածքի գաղտնիքը

Բացահայտվել է Անջելինա Ջոլիի նոր դաջվածքի գաղտնիքը, որը նա արել է միջնամատի վրա։ Լրատվամիջոցներն ակտիվորեն տեղեկություններ էին տարածում, որ դաջվածքը «մեսիջ» է նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է ստացվել։

Դաջվածքի վարպետ Միստեր Ք.-ն, ով նաեւ դաջվածք է արել Մեթ Դեյմոնին, Մայքլ Ջեյ Ֆոքսին, Դոջ Քաթին եւ շատ ուրիշներին, ասել է, որ դաջվածքը ոչ մի կապ չունի աստղի հետ:

Լուսանկարից երեւում է, որ դաջվածքն ամենեւին էլ ուղիղ հաղորդագրություն չէ նախկին ամուսնուն, այլ փոքր դաշույն, որն, ասես մխրճվում է նրա մաշկի մեջ։

Ինչպես 2008 թվականին պատմել է Անջելինա Ջոլին, նա թուլություն ունի սուր առարկաների նկատմամբ։ Այն բխում է ընտանեկան ավանդույթից: Դերասանուհու մայրը նրան իր հետ տարել է իր առաջին դաշույնները գնելու համար, երբ նա 11 կամ 12 տարեկան էր։

Չնայած բազմաթիվ նշանակալից դաջվածքներին, այդ թվում՝ բուդդայական խորհրդանիշներին, այն վայրերի կոորդինատներին, որտեղ ծնվել են նրա վեց երեխաները, դրանցից ոչ մեկը մինչեւ այս պահը հարգանքի տուրք չի եղել Ջոլիի՝ ծայրային զենքի հանդեպ սիրուն։

Դեռեւս 2003 թվականին Ջոլին խոսել է ABC News-ի հետ զենքերի եւ իր հավաքածուի հանդեպ մոլուցքի մասին: «Սրանք փայլուն, բոլորովին նոր սուր դանակներ չեն խանութից։ Սրանք գեղեցիկ հնաոճ դանակներ են այլ երկրներից, եւ դրանք պատյանում են, որպեսզի որդիս ձեռք չտա»,- պատմել էր նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ