ՄԱԿ ԱԽ-ում Արցախի խնդրով բանաձև ընդունելու համար ուղերձների հանձնում գերտերությունների առաջնորդներին
Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցվում է Արցախում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։
Չնայած դրան՝ որևէ բանաձևի ընդունման մասին ոչինչ առ այսօր չկա: ԲԱՑՈւՄ նախաձեռնությունը որոշել է դիմել գերտերությունների առաջնորդներին Արցախի խնդրով ՄԱԿ ԱԽ-ում բանաձև ընդունելու համար:
Օգոստոսի 30 14:00՝ դիմում-ուղերձի հանձնում
Չինաստան, այնուհետև՝ ԱՄՆ դեսպանատներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին դիմում-նամակ է հանձնվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը: Իրենք այդ նամակին պատասխան չեն ուղարկել: Իսկ օգոստոսի 29-ին դիմում-ուղերձեր ենք հանձնել Ֆրանսիայի և Միացիալ Թագավորության դեսպանատներին։
Բանաձևի ընդունումը բխում է հայ ժողովրդի շահերից, և դրա ընդունումը անհրաժեշտություն է, որը պետք է ներառի հետևյալ կետերը ՝
-Մարդասիրական օգնության փոխանցում;
-Բերձորի/Լաչինի միջանցքի բացում և միջանցքի անխափան աշխատանք;
-Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի վավերացում՝ Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու համար;
-Իրավունքների վերականգնում և ինքնորոշման հնարավորություն Հայ ժողովուրդը պետք է հետևողական լինի և անդադար պահանջի, որ միջազգային ասպարեզում արձանագրված խոսքերը զուտ խոսքեր չմնան:
Միացի՛ր օգոստոսի 30-ին, 14:00-ից որպեսզի խոսքը գործ դառնա:
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնություն