fbpx
Աշխարհ

Ավելի քան 700 դերասան բաց նամակ է ստորագրել՝ ի պաշտպանություն Իսրայելի

Ավելի քան 700 դերասաններ բաց նամակ են ստորագրել՝ ի պաշտպանություն Իսրայելի։ Այս մասին հայտնում է Creative Community For Peace կազմակերպությունը։

«Հրաշք կինը» աստղ Գալ Գադոտի, ինչպես նաև դերասաններ Մայքլ Դուգլասի, Ջերի Սայնֆելդի, Էմի Շումերի, Ջեյմի Լի Քերթիսի և այլոց ստորագրած փաստաթղթում կինոգործիչները կոչ են արել ընդդիմանալ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործողություններին:
Բացի այդ, հոլիվուդյան գործիչները կոչ են արել ամեն ինչ անել, որպեսզի կազմակերպությունը պատանդ վերցված իսրայելցիներին վերադարձնի իրենց ընտանիքներին, ինչպես նաև դադարեցնի պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածելը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմական գործողությունների սկսվելուց հետո աշխարհի շատ հայտնի մարդիկ խոսել են երկրում տիրող իրավիճակի մասին։ Հոլիվուդյան դերասաններն ու սիրված կատարողները աջակցություն են հայտնել Իսրայելի ժողովրդին։ Այսպես, ամերիկացի երգչուհի Մադոննան ասել է, որ հակամարտությունները չեն կարող լուծվել բռնությամբ, իսկ դերասանուհի Նատալի Պորտմանը խոսել է առևանգված կանանց և երեխաների մասին։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսլամական դիմադրության շարժումը (Համաս) հարձակվեց Իսրայելի վրա, որից հետո երկրի իշխանությունները հայտարարեցին, որ պետությունը պաշտոնապես պատերազմի մեջ է։ Կողմերից յուրաքանչյուրը հարյուրավոր մարդկանց կորցրեց, հազարավոր քաղաքացիներ վիրավորվեցին։ Սա հակամարտության ամենամեծ սրացումն է վերջին 50 տարվա ընթացքում։ Միաժամանակ, շատ ռուս աստղեր հայտնվեցին Իսրայելում ռազմական գործողությունների էպիկենտրոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ