fbpx
Աշխարհ

Ցուկերբերգը հայտնվել է հիվանդանոցում

Meta կորպորացիայի ղեկավար, գործարար Մարկ Ցուկերբերգը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է։ Միլիարդատերը ծանր վնասվածք է ստացել MMA մարզումների ժամանակ։

Միջադեպի մասին Ցուկերբերգն ինքն է խոսել «Ֆյսբուք»-ի իր էջում։ Նա լուսանկար է հրապարակել իր հիվանդասենյակից՝ ոտքի վիրահատությունից հետո։ Լուսանկարում երևում է, որ նրա ձախ ոտքը անշարժացված է և վիրակապված։

«Ես ստացել եմ ACLի (խաչաձեւ կապան) պատռվածք և պարզապես վիրահատվեցի՝ այն փոխարինելու համար: Շնորհակալ եմ բժիշկներին և թիմին իմ մասին հոգ տանելու համար: Ես պատրաստվում էի MMA մարտին հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա այն մի փոքր հետաձգվել է»,- լուսանկարի տակ գրել է գործարարը։

Նա նաեւ հավելել է, որ ապաքինվելուց հետո մտադիր է մարտը անպայման իրականություն դարձնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ