fbpx
Սպորտ

Ես կողմ չեմ Դեմբելեի՝ Արսենալ տեղափոխվելուն․ Պետի

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Նյուքասլը»:

«Ես պայմանագիր չէի կնքի Դեմբելեի հետ։ Նա անընդհատ վրիպում է նպաստավոր դիրքերից և գոլեր չի խփում։ Ես կողմ չեմ Դեմբելեի՝ «Արսենալ» տեղափոխվելուն»,- Պետիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում 3 գոլային փոխանցում է կատարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ