fbpx
Աշխարհ

Ղազախստանը հերքել է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին գրում է ktk.kz-ը:

ՊՆ տարածած հայտարարության մեջ ասված է, որ սոցիալական ցանցերում և լրատվական պորտալներում տարածված հաղորդագրությունները Ղազախստանից Հայաստանին զենք մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը։

«Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի ենթադրյալ մատակարարման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, 2022 թվականից Ղազախստանը արգելք է մտցրել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման նկատմամբ»,- ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ