ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհամբերությամբ սպասում է խաղաղության բանակցությունների համար Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, որի հետ վերջին օրերին հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: