fbpx
Հասարակություն

Տեղումներ, ցուրտ և մառախուղ. ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 9-ի և 11-ի գիշերը, 12-ին առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Դեկտեմբերի 8-ին, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 9-10-ին, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ