«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ ցանկանում է մշտական հիմունքներով իր թիմում տեսնել հարձակվող Ժոաո Ֆելիքսին։ Այս պահին պորտուգալացին պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին» և մեկ տարի վարձավճարով հանդես է գալիս «բլաուգրանայում»:
«Ես ցանկանում եմ, որ Ֆելիքսը երկար մնա «Բարսելոնայում»։ Շատ գոհ եմ Ժոաոյի խաղից, նա նույնպես գոհ է մեր թիմից։
Դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը, ակումբը ստիպված կլինի բարդ բանակցություններ վարել։ Ես միայն մի բան կասեմ՝ մենք շատ գոհ ենք ինչպես Կանսելոյի, այնպես էլ Ֆելիքսի խաղից»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։