Դուբայում վաճառվել է աշխարհի ամենաթանկ պենտհաուսը, որի համար վճարվել է 136 մլն դոլար։
Պենտհաուսը դեռ գոյություն չունի, այն կգտնվի հայտնի Փալմ Ջումեյրա կղզում կառուցվող 71 հարկանի (300 մետր) Como Residences երկնաքերում, գրում է Architectural Digest-ը։
Պենտահաուստի գնորդը չի բացահայտվել, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ նա Արևելյան Եվրոպայից է:
Պենտհաուսը կունենա հինգ ննջասենյակ, լողավազան և տեսարան դեպի Դուբայի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Բուրջ Խալիֆան, Բուրջ Ալ Արաբը և Դուբայի նավահանգիստը:
Երկնաքերի կառուցումը կավարտվի 2027 թվականին։