«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուշինի նկատմամբ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները 21-ամյա ռումինացուն ցանկանում են ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես կենտրոնական պաշտպանի, այնպես էլ աջ պաշտպանի դիրքում։ Նրա պայմանագրում 30 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ է ներառված։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն իտալական թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: Դրագուշինի պայմանագիրը «Ջենոայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։