fbpx
Սպորտ

Կովաչիչը նոր ռեկորդ է գրանցել

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» երեկ 4-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»:

Անգլիական ակումբի կազմում 60-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։

29-ամյա խորվաթն առաջին ֆուտբոլիստն է, ով երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում։ Նա նախկինում դա արել է Մադրիդի «Ռեալի» (2016, 2017) և «Չելսիի» (2021 թ.) հետ։

Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա 20 խաղում մեկ գոլ է խփել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ