Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ։ Այս մասին հայտնել է APA-ն՝ վկայակոչելով Mehr գործակալությանը:
Իրանի ԱԳՆ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքել են ռուս-արաբական համագործակցության 6-րդ խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության դեմ, փոխանցվել է համապատասխան նամակ։
Թեհրանը դժգոհ է Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության VI խորհրդի հայտարարության մեջ Աբու Մուսա, Մեծ Թոմբ և Փոքր Թոմբ կղզիների անունների ընդգրկումից։ Իրանը պնդում է, որ Պարսից ծոցում գտնվող այս կղզիները պատկանում են իրեն։