Forbes ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկից 21 միլիարդատեր մահացել է 2023 թվականին, հաղորդում է հրատարակությունը։
2023 թվականին ընդհանուր առմամբ մահացել է 2640 միլիարդատիրոջից 21-ը, որոնց Forbes-ը ներառել էր աշխարհի միլիարդատերերի վերջին ցուցակում։ Նրանցից 9-ը եղել են ԱՄՆ քաղաքացիներ։ Բացի ԱՄՆ-ից, մի քանի միլիարդատերեր են մահացել Հնդկաստանում և Մալայզիայում։
Նշվում է, որ մահացածների ցուցակում կա միայն մեկ կին՝ չինական WuXi AppTec դեղագործական ընկերության համահիմնադիր Ժաո Նինգը։ Այս ցանկում է նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
2023 թվականին մահացած միլիարդատերերի միջին տարիքը եղել է 85 տարեկան, գրում է հրատարակությունը։ Գրեթե կեսը եղել է առնվազն 90 տարեկան:
Հնդիկ գործարար Քեշուբ Մահինդրան և Berkshire Hathaway-ի փոխնախագահ Չարլզ Մունգերը 2023 թվականին մահացած ամենատարեց միլիարդատերերն են: Երկուսն էլ 99 տարեկան էին։