«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Չելսին»:
«Լիոնը» նույնպես հույս ունի համաձայնության գալ սաուդյան ակումբի հետ։ Սակայն հավանականություն կա, որ ֆրանսիական ակումբը չկարողանա բավարարել գործարքի ֆինանսական կողմը։
Բենզեման «Լիոնի» սան է։ Նա 2009 թվականի հուլիսին տեղափոխվել է «Ռեալ»։ Ֆրանսիացին 2023 թվականի հուլիսից հանդես է գալիս «Ալ Իթիհադում»։
Հարձակվողը Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։