Յորգ Շմադկեն կհեռանա «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
59-ամյա գերմանացի մասնագետը կհեռանա ակումբից հունվարյան տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
Շմադկեն մերսիսայդյան ակումբում է 2023 թվականի հունիսից։ Նա նախկինում նման պաշտոն է զբաղեցրել «Վոլֆսբուրգում», «Քյոլնում» և «Հանովերում»:
Այսօր հայտնի դարձավ, որ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։