Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին»,- գրել է նա։