Էկո ակտիվիստների խումբը թռուցիկներ է փակցրել Սանդրո Բոտիչելիի «Գարուն» կտավի վրա Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում: Այս մասին հայտնում է Տոսկանական la Nazione թերթը:
Հինգ երիտասարդներ նկարի պաշտպանիչ էկրանին և դահլիճի պատերին փակցրել են անցյալ տարվա ջրհեղեղի լուսանկարներով մանիֆեստներ: Մյուս խումբը, ինչպես հայտնել Է թերթը, ձերբակալվել է ելույթից առաջ։
Ակցիան տևել է մի քանի րոպե, սակայն պատկերասրահի այցելուները ստիպված են եղել լքել դահլիճը։