Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել այսօր առավոտյան Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող երկու բնակելի շենքերին հասցված հարվածների հետևանքով։Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ տեղեկացնելով, որ զոհերից չորսը կանայք են, ևս չորսը՝ երեխաներ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցած գիշեր իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել փախստականների «Նուսեյրաթ» ճամբարին, ինչի հետևանքով ևս 12 պաղեստինցի է զոհվել։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ` հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում 30 հազար 400 պաղեստինցի է զոհվել։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)