fbpx
Առողջապահություն

Գիտնականները պարզել են, թե ինչ է պետք ուտել խելացի լինելու համար

Նոր հետազոտության մոտ 182,000 մասնակիցների սնուցման և առողջության տվյալների վերլուծությունը ցույց է տվել բազմազան և հավասարակշռված սննդակարգի կարևորությունը ճանաչողական ֆունկցիայի բարելավման համար՝ ուղեղում գորշ նյութի ծավալի ավելացման միջոցով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Ուորվիքի համալսարանի հետազոտողների կողմից կազմակերպված հետազոտությանը մասնակցել է 181 990 մարդ, որոնց տվյալները գրանցված են Մեծ Բրիտանիայի Բիոբանկում: Գիտնականները ձեռնամուխ են եղել մասնակիցների սննդի նախասիրությունները համեմատելու նրանց ֆիզիկական ցուցանիշների հետ, ինչպիսիք են գենետիկան, ճանաչողական ֆունկցիայի մակարդակը, արյան մեջ նյութափոխանակության բիոմարկերները և այլն։

Սննդային սովորությունների մասին տեղեկատվությունը հավաքագրվել է առցանց հարցաթերթիկի միջոցով: Ապրանքները բաժանվել են 10 կատեգորիաների, տվյալների մշակումն իրականացվել է արհեստական ինտելեկտի միջոցով։

Գիտնականները ստեղծել են սննդային չորս ենթատեսակներ. Բուսակերներ, օսլայի նվազեցված պարունակությամբ կամ ընդհանրապես առանց օսլայի սնունդ, սպիտակուցի բարձր կոնցենտրացիայով և մանրաթելերի ցածր պարունակությամբ սնունդ եւ հավասարակշռված սնունդ: Այնուհետև մասնագետները փոխկապակցել են սննդային ենթատիպերը առողջության, ֆիզիկական, հոգեբանական և ճանաչողական ցուցանիշների հետ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդարար և հավասարակշռված սննդակարգով (IV ենթատեսակ) մասնակիցները ճանաչողական կարողությունների ամենաբարձր միավորներն են ունեցել: Նրանք նաև ցույց են տվել ուղեղի գորշ նյութի ծավալի ավելացում: Կարևոր է, որ նույն խմբում հոգեկան առողջությունն ավելի լավն է եղել։

Հետազոտողները նշում են, որ առողջ սննդի նկատմամբ հետաքրքրություն զարգացնելը պետք է սկսել վաղ տարիքից։ Քանի որ հավասարակշռված դիետան ուղղակիորեն ազդում է երեխայի զարգացման բոլոր ասպեկտների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ