fbpx
Սպորտ

Բարսելոնան ամռանը հնարավոր է նոր տրանսֆեր ձևակերպի

«Բարսելոնան» սկսել է ավելի շատ հետաքրքրվել «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով այն բանից հետո, երբ Չավին որոշել է մնալ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ Չավին վրացի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է։

Հավանականություն կա նաև, որ Կվարացխելիան առաջիկա ամռանը կհեռանա «Նապոլից», քանի որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ նոր պայմանագրով։

Բացի այդ, նեապոլիտանական ակումբը հնարավոր է չմասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, ինչը նույնպես կարող է ազդել Կվարացխելիայի՝ թիմից հեռանալու որոշման վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ