Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ այդմ՝ ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ:
2023 թ.-ի ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022 թ.-ի ապրիլին՝ 96 հազար 938։
2024 թ․-ի ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):