Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը հույսեր է կապում ավելի երիտասարդ խաղացողների հետ։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 19-ամյա Արդա Գյուլերին որպես Մոդրիչի երկարաժամկետ փոխարինող: 38-ամյա խորվաթի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամռանը։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։