Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Տոնի Կրոսին նոր պայմանագրի պաշտոնական առաջարկ է ուղարկել։
Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի խոսքով՝ գերմանացին մոտ է նոր պայմանագրի ստորագրմանը, որը ուժի մեջ կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
34-ամյա Կրոսը այս մրցաշրջանում եղել է Մադրիդի «Ռեալի» առանցքային խաղացողներից մեկը: Նա Լա Լիգայում դարձել է մեկ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։
Տոնին օգնեց «արքայական ակումբին» հաղթել Իսպանիայի առաջնությունը և դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ Կարլո Անչելոտիի թիմը հունիսի 1-ին կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։