2023/24 մրցաշրջանի ավարտի լավագույն ֆուտբոլիստի` «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզի Chatelet թատրոնում, հայտնում է France Football ամսագիրը սոցցանցերում։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկը հայտնի կդառնա սեպտեմբերի 4-ին։
2023 թվականին արգենտինացի Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)